Էդվարդ Գրիգ, «Պեր Գյունտ» - 03. Անիտրայի պարը
Նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի (1843-1907) «Պեր Գյունտ» սիմֆոնիկ սուիտի երրորդ մասն է՝ «Անիտրայի պարը»:
Մենք արդեն տեսանք, թե ինչպես Պեր Գյունտին իր հայրենի գյուղում հայտարարեցին օրինազանց և վտարված, որից վշտանալով մահացավ նրա մայրը՝ Օզեն, իսկ դրանից հետո, լքելով իր սիրած աղջկան՝ Սոլվեյգին, Պերը ստիպված է լինում հեռանալ օտար երկրներ: Ըստ Իբսենի պիեսի՝ Պերը երկար տարիներ է անցկացնում հայրենիքից հեռու՝ փորձելով տարբեր արհեստներ ու ստանձնելով տարբեր դերեր. նա լինում է ստրկավաճառ, մութ գործերի մեջ թաթախված գործարար՝ Մարոկկոյի նավահանգիստներում, թափառական՝ անապատում, դառնում է բեդվինների առաջնորդի գուշակը, որի դուստր Անիտրան փորձում է հրապուրել իրեն իր գեղեցկությամբ: Եվ ահա, կոմպոզիտորն այս դրվագն է նկարագրում սուիտի հաջորդ պիեսում, որ կոչվում է «Անիտրայի պարը»: Պերից դրամ և թանկարժեք իրեր խնդրելով, Անիտրան հանկարծ մտրակով խփում է նրա ձեռքին և վարգով ետ դառնում դեպի անապատի խորքերը՝ Պերին թողնելով մենակ:
Շնորհիվ նվագախմբային այս պիեսի, որտեղ հաջորդաբար հանդես են գալիս լարային նվագարանների տարբեր խմբեր, ուրվագծվում է պարային տեսարան: Մեղեդին հնչեցվում է ջութակներով՝ arco հնարքով, որ կատարվում է աղեղով, իսկ պիցցիկատո (pizzicato) հնարքով (այսինքն՝ մատներով ձգելով լարերը, և ոչ թե աղեղը քսելով նրանց) նվագակցում են թավջութակները և կոնտրաբասները: Լարային նվագարանների հիանալի հնչողությունը զարդարվում է եռանկյունու հնչյուններով, որոնք, կարծես, գեղեցկուհու հագուստի վրայի թանկարժեք քարերի փայլատակումը լինեն: «Անիտրայի պարի» երաժշտությունը հագեցած է հակադրություններով: Առավել ցայտուն դրանք ի հայտ են գալիս ստեղծագործության միջին հատվածում: Այստեղ, ինչպես խճանկարում, փոխվում են թեմաները: Տրամադրությունների այդ կամակոր փոփոխություններում կարելի է կռահել արևելյան գեղեցկուհու անկայուն, քմահաճ բնավորությունը: Պիեսի ավարտն ունի առավել գունեղ ու հարուստ հնչողություն, քան առաջին մասը: «Անիտրայի պարը» ոչ միայն նվագախմբային նուրբ պիես է, այլև հրաշալի պարուհու երաժշտական դիմանկար:
Что делает видео по-настоящему запоминающимся? Наверное, та самая атмосфера, которая заставляет забыть о времени. Когда вы заходите на RUVIDEO, чтобы посмотреть онлайн «Էդվարդ Գրիգ, «Պեր Գյունտ» - 03. Անիտրայի պարը», вы рассчитываете на нечто большее, чем просто загрузку плеера. И мы это понимаем. Контент такого уровня заслуживает того, чтобы его смотрели в HD 1080, без дрожания картинки и бесконечного буферизации.
Честно говоря, Rutube сегодня — это кладезь уникальных находок, которые часто теряются в общем шуме. Мы же вытаскиваем на поверхность самое интересное. Будь то динамичный экшн, глубокий разбор темы от любимого автора или просто уютное видео для настроения — всё это доступно здесь бесплатно и без лишних формальностей. Никаких «заполните анкету, чтобы продолжить». Только вы, ваш экран и качественный поток.
Если вас зацепило это видео, не забудьте взглянуть на похожие материалы в блоке справа. Мы откалибровали наши алгоритмы так, чтобы они подбирали контент не просто «по тегам», а по настроению и смыслу. Ведь в конечном итоге, онлайн-кинотеатр — это не склад файлов, а место, где каждый вечер можно найти свою историю. Приятного вам отдыха на RUVIDEO!
Видео взято из открытых источников Rutube. Если вы правообладатель, обратитесь к первоисточнику.