Տեր Մարկոս։ Քարոզ Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացու տոնի սուրբ պատարագին սուրբ Շողակաթ եկեղեցի Ter Markos
Քարոզիչ` Տեր Մարկոս քահանա Մանգասարյան։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության տնօրեն։
Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացու տոն։
Աւետարան ըստ Յովհաննէսի 10.11-16
11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար:
12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է.
13 քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում:
14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից:
15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար:
16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:
Սրբոցն Կիւրղի Երուսաղեմայ հայրապետին եւ միւս Կիւրղի եպիսկոպոսին եւ մօրն նորա Աննայի
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (315-386)
Տիեզերական Եկեղեցու վարդապետ ս. Կյուրեղ Երուսաղեմացին մանուկ հասակից խիստ բարեպաշտ էր և իրեն անմնացորդ նվիրել էր աղոթքին ու հոգևոր կրթությանը: Նախ սարկավագ, ապա քահանա դառնալով՝ նա բոլորին զարմացնում էր Սուրբ Գրքի փայլուն իմացությամբ և իր իմաստուն քարոզներով:
Ձեռնադրվելով Երուսաղեմի պատրիարք՝ իր հայրապետության 35 տարիներից 16-ը սուրբն անցկացրեց վտարանդության ու հալածանքների մեջ՝ քանիցս աքսորվելով արիոսականների զրպարտությունների պատճառով: Բայց նա երբեք չհուսահատվեց, այլ շարունակում էր քարոզել և ուսուցանել մարդկանց:
Ս. Կյուրեղի ավանդած երկերից խիստ արժեքավոր է «Կոչումն ընծայության» աշխատությանը, որը վերաբերում է երախաներին մկրտության նախապատրաստելու խնդրին:
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՎ ՆՐԱ ՄԱՅՐ Ս. ԱՆՆԱ (+362)
Ս. Կյուրեղ Երուսաղեմացու ժամանակակիցն էր՝ ազգությամբ հրեա, Հուդա անունով, որ իր մոր՝ Աննայի հետ ապրում էր Պաղեստինի հրեական համայնքում, որտեղ ճանաչված էր իր խիստ բարեպաշտությամբ և օրինապահությամբ: Սերում էր նույն ցեղից, որից էր ս. Ստեփանոս Նախավկան, և կենդանի հետաքրքրություն ուներ Քրիստոսի և Նրա աշակերտների հետ կապված իրադարձությունների ու դրանց առնչվող տեղանքների հանդեպ: Երբ կայսեր մայրը՝ ս. Հեղինեն, 326 թ. այցելում է Երուսաղեմ՝ փնտրելու Տիրոջ խաչափայտը, Հուդան իր իմացություններով օժանդակում է այդ գործին: Անձամբ ականատես լինելով խաչափայտի հայտնաբերման հետ կապված հրաշքին՝ նա հավատում է Խաչյալին և իր մոր հետ մկրտվում է՝ վերանվանվելով Կյուրեղ: Ս. Հեղինեի առաջարկով նա եպիսկոպոս է ձեռնադրվում Պաղեստինի քաղաքերից մեկում և սկսում է համարձակ քարոզել հրեաների ու հեթանոսների մեջ՝ նպաստելով շատերի դարձին ու փրկությանը: Հուլիանոս Ուրացողի (361-363) հալածանքների ժամանակ ս. Կյուրեղը և իր մայրը նահատակվում են՝ սոսկալի խոշտանգումների մեջ մնալով զվարթ ու հաստատակամ, ինչից ազդվելով՝ հալածիչ հեթանոսներից մեկը տեղում դարձի է գալիս և նրանց հետ կիսում մարտիրոսության պսակը՝ մկրտվելով սեփական արյամբ:
Շուշան Վարդանյան
#տերմարկոս #քարոզ #սուրբշողակաթ #արտակսրբազան #մեծպահք #պահք #проповедь #qaroz #սուրբպատարագ #սուրբկյուրեղ
Что делает видео по-настоящему запоминающимся? Наверное, та самая атмосфера, которая заставляет забыть о времени. Когда вы заходите на RUVIDEO, чтобы посмотреть онлайн «Տեր Մարկոս։ Քարոզ Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացու տոնի սուրբ պատարագին սուրբ Շողակաթ եկեղեցի Ter Markos», вы рассчитываете на нечто большее, чем просто загрузку плеера. И мы это понимаем. Контент такого уровня заслуживает того, чтобы его смотрели в HD 1080, без дрожания картинки и бесконечного буферизации.
Честно говоря, Rutube сегодня — это кладезь уникальных находок, которые часто теряются в общем шуме. Мы же вытаскиваем на поверхность самое интересное. Будь то динамичный экшн, глубокий разбор темы от любимого автора или просто уютное видео для настроения — всё это доступно здесь бесплатно и без лишних формальностей. Никаких «заполните анкету, чтобы продолжить». Только вы, ваш экран и качественный поток.
Если вас зацепило это видео, не забудьте взглянуть на похожие материалы в блоке справа. Мы откалибровали наши алгоритмы так, чтобы они подбирали контент не просто «по тегам», а по настроению и смыслу. Ведь в конечном итоге, онлайн-кинотеатр — это не склад файлов, а место, где каждый вечер можно найти свою историю. Приятного вам отдыха на RUVIDEO!
Видео взято из открытых источников Rutube. Если вы правообладатель, обратитесь к первоисточнику.